Միջոցառումներ
«Առողջապահությունը» 55 Տարեկան է
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, բուժհիմնարկների տնօրեններ, բժշկագիտության ասպարեզի նշանավոր գործիչներ, հյուրեր:
Խմբագրության աշխատակազմին շնորհավորանքի խոսքեր ուղղելուց հետո Հ. Քուշկյանը նշեց, որ լինելով ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական հանդեսը` «Առողջապահությունը», կարևոր դեր է ստանձնել հասարակության լայն շրջանակներին նախարարության ծրագրերը, ինչպես նաև բժշկական գիտելիքները բժիշկ-մասնագետներին և հանրապետության բնակչությանը ներկայացնելու գործում: 55-ամյա «Առողջապահության» համար վերջին 20 տարիները եղել են վայրիվերումների, մաքառումների տարիներ, սակայն հաղթահարելով բոլոր դժվարությունները, խմբագրության փոքրաթիվ աշխատակազմը կարողացել է ոչ միայն պահպանել հանդեսի գոյությունը, այլև նոր շունչ ու որակ հաղորդել նրան:
Հանդեսի գլխավոր խմբագիր Գ. Խանդանյանն իր խոսքում նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարության տեսական, գիտամեթոդական «Առողջապահություն» հանդեսը 1956 թ. ստանձնելով համակարգում հայերեն լեզվով հրատարակվող առաջին և միակ բժշկագիտական պարբերականի դերը, մինչև այսօր էլ պատվով իրականացնում է իր առաքելությունը` նպաստելով հանրապետությունում բժշկագիտության զարգացմանն ու գիտական կադրերի պատրաստմանը, զուգահեռաբար իրականացնելով նաև հանրամատչելի հոդվածների, խորհուրդների հրապարակումներ:
«Առողջապահության» նախկին գլխավոր խմբագիր, ՀՀ ԲԳԱ պատվավոր դոկտոր, պրոֆեսոր Մ. Մուրադյանը, անդրադառնալով պարբերականի ստեղծման պատմությանը, մանրամասն ներկայացրեց անցած 55 տարում հանրապետության բժշկագիտության զարգացման և բնակչության շրջանում բժշկական խորհրդատվությունների տարածման գործում հանդեսի ունեցած դերին: Նա նշեց, որ խորհրդային տարիներին 104000 տպաքանակ ունեցող հանդեսն առաքվում էր միութենական գրեթե բոլոր հանրապետություններ և աշխարհի 25-ից ավելի հայաշատ երկրներ:
Ելույթ ունեցան նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վ. Հակոբյանը, ՀՀ ԲԳԱ նախագահ, ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ, ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Լ. Մկրտչյանը, Երևանի Մ. Հերացու անվան ՊԲՀ պրոֆեսոր, ՀՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ Ջ. Գևորգյանը: Խմբագրության աշխատակիցներին շնորհավորելուց և դրվատանքի խոսքեր ուղղելուց զատ, ելույթ ունեցողները նշեցին, որ տասնամյակներ շարունակ հանդեսն օգնել է հրապարակելու բժշկական ոլորտի աշխատողների գիտական աշխատանքները, նպաստել բժշկագիտական մտքի զարգացմանը, քարոզչական լայնածավալ աշխատանքներ իրականացրել բնակչության շրջանում:
Նրանք հանդեսին մաղթեցին հարատևություն և բաժանորդների թվի ավելացում:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն